Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 291
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2021 թվականի N 291

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ>> ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի   պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը, <<Սակի Ընդ Սանս>> ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

     Արենի համայնքի Ռինդ   բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Սակի Ընդ Սանս>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 10.6հա գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման  և այլ արտադրական նշանակության (ծածկագիրը՝ 10-037-0124-0003,  7.35հա-ի գործառնական նշանակությունը՝ վարելահող, 3.0 հա-ի գործառնական նշանակությունը՝ խաղող, 0.25հա-ի գործառնական նշանակությունը՝ արտադրական) հողամասից առանձնացված.

ա) 2.112հա-ի գործառնական նշանակությունը փոխադրել ավելի բարձրարժեք  հողատեսքի՝ խաղողի այգի գործառնական նշանակության

բ) 0.728հա-ի գործառնական նշանակությունը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի կորիզավոր պտղատու այգի գործառնական նշանակության:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(660.98 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner