Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները և «Սակի ընդ ՍաՆս» ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կտարաելուն և Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 9.4 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր 10-037-0112-0194, գործառնական նշանակությունը վարելահող) հողամասից առանձնացված 0.21241հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ կառուցած սառնարանային տնտեսության շինությունը օրինականացնելու նպատակով:
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով կայացնել հողամասի վրա առկա շինության օրինականացման որոշում:
|