Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 123
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 123


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ Ռինդ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ <<ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ>> ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 9.4 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.21241ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  «Հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ  մասի պահանջները և «Սակի ընդ ՍաՆս» ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

 

 

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կտարաելուն և Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ին սեփականության  իրավունքով  պատկանող  9.4 հա գյուղատնտեսական նշանակության  (ծածկագիր 10-037-0112-0194, գործառնական նշանակությունը վարելահող) հողամասից առանձնացված 0.21241հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ կառուցած  սառնարանային տնտեսության շինությունը օրինականացնելու նպատակով:   

2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով կայացնել հողամասի վրա առկա շինության օրինականացման որոշում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner