Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, 2012թ. նոյեմբերի 6-ի լեռնահատկացման թիվ ԼՎ-048 ակտը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Վայոց ձոր ֆրուկտ» ՍՊԸ-ին 2012թ-ի նոյեմբերի 6-ի թիվ ԼՎ-048 լեռնահատկացման ակտով հատկացված 3.42165 հա հողամասից առանձնացված 1.00267 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0106-, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, 0.93458 հա-ի գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 0.06809 հա-ի գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքօգտագործման,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով կազմել հողաշինական գործ և ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը: |