Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 119
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2019 թվականի N 119

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 15 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 06-ը դեկտեմբերի 2019 թվականի թիվ 15 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 06.12.2019թվականի թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասին, 

2. 2020 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,

3. 2020 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին,

4. 2020 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,

5. 2020 թվականի համար Արենի համայնքի  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,

6. Արենի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին,

7. Արենի համայնքի ավագանու 18.10.2019թվականի թիվ 107-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, 2019 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում  և հոդվածային  վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին

 

8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Տիգրան Խաչատրյանի դիմումը քննարկելու մասին,

9. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Ահարոն Հարությունյանի դիմումը քննարկելու և աղբի ու ջրի 2019 թվականի վարձավճարներից ազատելու մասին,

10.Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Աշոտ Դավթյանին դրամական օգնություն տալու մասին 

11. ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի Վետերանների տարածքային խորհուրդ հասարակական կազմակերպության դիմումը քննարկելու և դրամական աջակցություն տրամադրելու մասին,

12. Հայաստանի Հանրապետության Վարչապետին և Վայոց ձորի մարզպետին ուղերձ հղելու մասին

13.Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(512.43 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner