Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս ՄՏԶ 82.1 մակնիշի 3282LS պետհամարանիշի տրակտորը «Արենի» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն,
2. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս ՄՏԶ 82.1 մակնիշի 3283LS պետհամարանիշի տրակտորը «Արենի» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն,
3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս ՄՏԶ 92.1 մակնիշի 3281LS պետհամարանիշի տրակտորը «Արենի» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն
|