Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.43016 հա (ծածկագիրը՝ 10-006-0300-0382, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 15 000 ՀՀ դրամ,
2. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.73342 հա (ծածկագիրը՝ 10-036-0104-0295, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 8 000 ՀՀ դրամ: