Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.11199 հա (ծածկագիրը՝ 10-006-0283-0043, գործառնական նշանակությունը կորիզավոր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 3 000 ՀՀ դրամ,
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.200041 հա (ծածկագիրը՝ 10-006-0283-0042, գործառնական նշանակությունը կորիզավոր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 5 000 ՀՀ դրամ:
3. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.43396 հա (ծածկագիրը՝ 10-020-0122-0047, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 30 000 ՀՀ դրամ:
4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.91271 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-020-0122-0035, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնելուն: մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 14 000 ՀՀ դրամ