Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը մայիսի 2020 թվականի թիվ 5 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 14 մայիսի 2020 թվականի թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի բնակավայրի բնակիչ Եղիա Ավետիսյանի դիմումը քննարկելու և համայնքի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր անասունների ջրախմոցը ջրով ապահովելու նպատակով 500գծամետր պոլիէթիլենային խողովակ հատկացնելուն համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի վարչական տարածքում հանքարդյունահանման գործունեություն իրականացնող <<Վայոց Ձոր Ֆրուկտ >> ՍՊԸ-ի տնօրեն Մեխակ Եղիազարյանի կողմից հողամասի վարձակալության պայմանագրի <<4.4.7>> կետով նախատեսված վճարվելիք գումարներից մեկ միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք՝ 3000լիտր դիզելային վառելիք տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
4. Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 2020թվականին օտարվելիք գույքի ցանկը հաստատելու մասին