Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 12-ը փետրվարի 2020 թվականի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 12 փետրվարի 2020 թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214 մակնիշի 315LL70 պետհամարանիշի և UAZ 390945-552 մակնիշի 816LL70 պետհամարանիշի ավտոմեքենաների վրա սեղմված բնական գազի համակարգերի տեղադրմանը համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի ավագանու 06.12.2019թվականի թիվ 120 որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին,
4. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.19845 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,
6. Արենի համայնքի 2020թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
7. Արենի համայնքի ղեկավարի 2019թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
8. Արենի համայնքի 2019թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
9. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասը ավելացնելու և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
10. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում գտնվող 2.2174հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին:
11. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտի վերակառուցման ժամանակ ապամոնտաժումից գոյացած երկրորդային շինանյութի գները հաստատելու և օտարելու համաձայնություն տալու մասին
12. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային նախնական հայտերին համաձայնություն տալու և իրականացվելիք ծրագրերի համար նախագծա-նախահաշվային փաստաթղթեր պատվիրելու մասին,
13. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Վասիլ Աբրահամյանի դիմումը քննարկելու և համայնքապետարանին պատկանող եռաֆազ էլեկտրական հոսանքի աբոնեմենտը անհատույց հատկացնելու մասին: |