Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Արենի համայնքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ներքոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերում առկա բացթողումների հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերի վճարմանը՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.
1. Ելփին բնակավայրում <<Սարի թաղ>> թաղամասի ոռոգման ջրագծի կառուցում՝ 3 000 000 ՀՀ դրամ,
2. Արենի բնակավայրում Նորավանքի ձոր-Արենի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցի կառուցում՝ 5 645 147 ՀՀ դրամ,
3. Աղավնաձոր բնակավայրում 1փ. շենք 33 հասցեում գտնվող <<Աղավնաձորի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում գազատարի կառուցման աշխատանքներ՝ 575 740 ՀՀ դրամ,
4. Արփի բնակավայրում թվով 2 փողոցների գազաֆիկացման աշխատանքներ՝ 677 800 ՀՀ դրամ: