Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 14-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Թադեուս>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,033513հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0254-0031, հողատեսքը՝ խոտհարք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ մատուռ կառուցելու նպատակով։
|