Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Անվավեր ճանաչել Արենի համայնքի ավագանու 14.09.2018թվականի «Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում շինարարական աղբի համար տարածք հատկացնելու մասին» թիվ 83 և «Արենի համայնքի Արենի բնակավայրի Չիվայի ձոր հանդամասում էլեկտրական ենթակայան տեղադրելու համար 20 մ² հողատարածք հատկացնելու մասին» թիվ 85 որոշումները: |