Արենի համայնքի հարգելի բնակիչներ
Տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային-գործարար ծրագրերի հարթակի ստեղծում:
Ցանկացողներն իրենց ներդրումային ծրագիր-առաջարկը կարող են ներկայացնել Արենիի համայնքապետարան մինչև հունիսի 30-ը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի պահանջվող ձևաչափը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0281 6 00 01 հեռախոսահամարով, կամ ձեր ծրագիրն ուղղարկել arenimunicipality@gmail.com էլեկտրոնային հասցեին: