26.03.24
ՀՈՒՇԱԹԵՐԹ «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»
|
Ինչ է թունաքիմիկատը1.Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:II.Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից Թունաքիմիկատներ գնելիս՝1)Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,2)Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով.Թունաքիմիկատը Ձեր ...
Մանրամասն |
|
26.03.24
UNIVERSE ART մրցույթ-փառատոն
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք որ 5-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար ս/թ հունիս ամսին կազմակերպվում է «UNIVERSE ART» մրցույթ փառատոն հետևյալ 2 անվանակարգերում՝ 1. նկարչություն 2. դեկորատիվ-կիրառական արվեստ Մրցույթին դիմելու կարգի և այլ մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ կից ներկայացվող փաստաթղթերից, կամ այցելելով մրցույթի պաշտոնական էջ՝ հետևյալ հղումով.
|
|
15.03.24
ԵՐԿՐԻ ԺԱՄԸ
|
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2024 թվականին նոր շունչ է հաղորդվելու շարժմանը՝ «Երկրի ժամը» ...
Մանրամասն |
|
15.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի սիրելի երիտասարդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:Նախագծի մշակման նպատակով Նախարարությունը ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը:Նախագիծը հանրության ավելի լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով Նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր և քննարկումներ: Վայոց ձորում քաննարկումը տեղի կունենա Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 12-ին:Յուրաքանչյուր քննարկմանը կարող են մասնակցել տվյալ մարզում գործող ՏԻՄ-ի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետներ, ...
Մանրամասն |
|
13.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում 2024 թվականին նույնպես շարունակվելու է իրականացվել «Ջերմատուն» նախաձեռնությունը:Նշված նախաձեռնության շրջանակներում հնարավորություն է ընձեռվում Արենի համայնքում բնակվող, Արցախից բռնի տեղահանված անձանց և համայնքի սահմանամերձ բնակավայրերի (Արենի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) բնակիչներին մասնակցելու ջերմատան պայմաններում բույսերի մշակման տեսական և գործնական դասընթացներին: Տեսական դասընթացները կկազմակերպվեն մարզում, իսկ գործնական դասընթացները՝ մասնագիտացված ջերմատանը:Դասընթացներին լավագույն արդյունքներ ցույց տված, ինչպես նաև համապատասխան ...
Մանրամասն |
|
06.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված հավելվածի համաձայն 2024թ. մարտի 14֊ին ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԿՎԱՐՑԻՏ» ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Գնիշիկի քվարցիտների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:Խնդրում ենք բոլոր շահագրևգիռ անձանց և կազմակերպություններին ներկա գտնվել հանրային քննարկմանը:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ, շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
01.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արենի համայնքի Չիվա բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ս/թ.-ի մարտի 20-ին ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում Չիվա բնակավայրում և Չիվայի միջնակարգ դպրոցում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի փրկարարական վարչության կողմից իրականացվելու են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, ինչպես նաև գործարկվելու են բնակավայրի շչակները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |