Բովանդակություն * | Մարտի 19 - ին Արենիի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքի տարածքում գործող մանկապարտեզների տնօրենները։ Քննարկվեցին մանկապարտեզների վերաբացման ժամկետները։ Առայժմ կվերաբացվի միայն Արփի բնակավայրի մանկապարտեզը, իսկ Աղավնաձորում և Ագարակաձորում կվերաբացվեն վերանորոգման աշխատանքներից հետո։ |