Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 53
 
Համար 53Ամսաթիվ 16/12/2019 10:00
Վարող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՎայրԱրենիի համայնքապետարան
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Դեկտեմբերի 16- ին Արենիի համայնքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Նախ համայնքի ղեկավարը աշխատակազմի անունից շնորհավորեց Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արամ Միքայելյանին, ով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ռազմավարական զորավարժությունների նախապատրաստմանը և անցկացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է պատվոգրի։ Այնուհետև ներկայացվեց բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքը։ վարչական ղեկավարները և աշխատակազմի անդամները ստացան հստակ հրահանգ` մինչև ամսվա վերջ ավարտել հարկերի հավաքագրումը։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց ավարտին հասցնել տարեվերջյան գույքագրումը։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքի տարածքում բրոցիլոզ հիվանդության հայտնաբերման դեպքերին և պարտադիր մորթի գործընթացին։ Առաջատար մասնագետ, գյուղատնտեսը հանձնարարական ստացավ օրենքի սահմաններում կատարել այդ գործընթացը և ներկայացնել բոլոր փաստաթղթերը։ Մշակույթային միջոցառումների կազմակերպիչները ներկայացրեցին ամանորյա միջոցառումների հետ կապված մանրամասներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner