Բովանդակություն * | Դեկտեմբերի 24 - ին Արենիի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական և վերջին աշխատանքային խորհրդակցությունը 2018 թվականի ընթացքում, որը վարեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Քննարկման հիմնական թեման նորից հանդիսացավ հարկային պարտավորությունների կատարման ընթացքը։ Արենի ՀՈԱԿ-ի ղեկավարը ներկայացրեց բնակավայրերում կատարվող աշխատանքների ընթացքը և ավարտման հնարավոր ժամկետները։ |