Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 32
 
Համար 32Ամսաթիվ 29/07/2019 10:00
Վարող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՎայրԱրենիի համայնքապետարան
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Հուլիսի 29- ին Արենիի համայնքապետարանում կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Նախ աշխատակազմի համապատասխան մասնագետը ներկայացրեց հուլիս ամսվա ընթացքում բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքը, ապա վարչական ղեկավարները զեկուցեցին նախորդ շաբաթվա իրենց գործունեության և նախատեսվող աշխատանքների մասին։ Այնուհետև խորհրդակցությանը միացան համայնքի ավագանիները և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները։Վերջիններս ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող << Խոշորացված համայնքների տեխնիկական վերազինում և տրանսպորտային համակարգի ձևավորում>> ծրագիրը, որի շրջանակներում համայնքներին տրամադրվում է համապատասխան տեխնիկա։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ երեք համայնքներում, որոնցից մեկը հանդիսանում է Արենի համայնքը։ Ստորև ձեզ ենք ներկայացնում տրամադրվող տեխնիկայի ցուցակը`
1. Էքսկավատոր- 45 000 000 դրամ
2. Գրեյդեր - 32 760 000 դրամ
3. Ինքնաթափ բեռնատար մեքենա 13 տոնա - 23 500 000 դրամ
4. Արտաձանապարհային և տեխնիկական սպասարկման մեքենա - 7 560 000 դրամ
5. Աղբատար մեքենա - 25 000 000 դրամ
6. Մետաղական աղբամաններ 167 հատ- 14 362 000 դրամ
7. Ավտոաշտարակ - 23 500 000 դրամ
8. Միկրոավտոբուս - 24 000 000 դրամ
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 
195 682 000 դրամ, որի 5 տոկոսը վճարելու է համայնքը, այն է 9 784 100 դրամ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner