Բովանդակություն * | Արենիի համայնքապետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 25- ին տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Ներկայացվեցին նախորդ շաբաթվա հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրները և այն քայլերը, որոնք ձեռնարկվել են դրանց լուծման ուղղությամբ։ Անդրադարձ կատարվեց բնակավայրերի հարկային պարտավորությունների կատարման ընթացքին։ Համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ: |