Բովանդակություն * | Փետրվարի 19-ին Արենիի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀՈԱԿ-ների տնօրենները և աշխատակազմի անդամները: Ներկայացվեց անցած շաբաթվա ընթացքում կատարված գործերը և քննարկվեց ընթացիկ շաբաթվա ծրագրերը: Համայնքի ղեկավարը հորդորեց աշխատանքները շարունակել ավելի ջանասիրաբար, ինչպես նաև ընդգծեց կատարված որոշ գործեր և խրախուսանքի խոսքեր ասաց դրանց կազմակերպիչներին և կատարողներին: |