Բովանդակություն * | Հունվարի 8- ին Արենիի համայնքապետարանում տեղի ունեցավ 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որը հրավիրվել էր համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կողմից։ Նախ ներկայացվեց 2018 թվականի ընթացքում հարկերի հավաքագրման վերջնական արդյունքները ( գույքահարկ, հողի հարկ, վարձավճար, տեղական տուրքեր) , որոնք կատարվել են 101.6 % - ով։ Համայնքի ղեկավարը առաջարկեց նաև Խաչիկ բնակավայրը ազատել տեղական վճարներից ( աղբ, ջուր, արոտավարձ ) , որը պետք է ներկայացվի ավագանու քննարկմանը։ |