Հերթական աշխատանքային շաբաթը Արենիի համայնքապետարանը սկսեց համայնքի ղեկավարի կողմից հրավիրված խորհրդակցությամբ: Վարչական ղեկավարները ներկայացրեցին հարկային պարտականություների և բնակավայրերում կատարվող աշխատանքների ընթացքը: Ամփոփվեցին նաև ամանորյա նվերների կապակցությամբ համայնքապետարանի հայտարարած գնանշումների հարցման արդյունքները: |