Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 21/02/2018 15:00
Վարող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈՄԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԶԳ ՀԿ ՀԵՏ
Բովանդակություն *

Փետրվարի 21-ին Արենիի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի  <<Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում>> ծրագրի կազմակերպիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ծրագրի խորհրդատու  Գագիկ Թովմասյանը,  ծրագրի ղեկավարի տեղակալ Վարդան Համբարձումյանը, բաղադրիչի ղեկավար Արամ Ասատրյանը  և համայքի բնակավայրերի վարչական ղեկավարները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց այն ծրագրերը, որոնք կատարվել են Արենի համայնքի տարածքում նախորդ տարիներին և 2018թ –ի սպասվելիք ծրագրերը: Նախատեսվում է անասնապահության զարգացմանը նպաստելու համար համայնքի արոտավայրերում կառուցել  ջրախմոցներ, փարախներ, հովվի կացարաններ, բարելավել արոտավայրեր տանող ճանապարհները: Մասնավորապես խոսքը գնում էր դեպի հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհները, ինչպիսիք են Ջերմուկի, Հերհերի, Վարդանեսի արոտավայրերի ճանապարհները: Համայնքի ղեկավարը հանձնարարեց բնակավայրերի վարչական ղեկավարներին սեղմ ժամկետներում  համայնքապետարան ներկայացնել բնակավայրերին անհրաժեշտ գործերի ցուցակը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner