Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 025
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 025


Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05 ՄԱՐՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 05-ը մարտի 2021 թվականի թիվ 4 արտահերթ  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 05.03.2021թվականի թիվ 4 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին,

3. Արենի համայնքի ավագանու 02.02.2021թվականի թիվ 017, թիվ 018-ն, թիվ 020, թիվ 022,  23.04.2020թվականի թիվ 038 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելուն համաձայնություն տալու և  22.01.2021թվականի թիվ 008 որոշման 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին

4. Արենի համայնքի  2020թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու և ոչ պիտանի գույքը դուրս գրելու և դուրս գրված գույքի հետագա տնօրինման մասին

5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասերը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,

6. Արենի համայնքի ավագանու 30.11.2014թվականի թիվ 25-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման և դրանց վերաբերյալ Արենի համայնքի ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին, 

7. Արենի համայնքի ավագանու 30.07.2019թվականի թիվ 85, 23.07.2020թվականի թիվ 83 որոշումները ուժը կորցրած ճանաչելու և <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված Բելոռուս մակնիշի տրակտորների օգտագործման կարգը, սակագները հաստատելու և համայնքապետարանին պատկանող գյուղատնտեսական եվ այլ տեխնիկաները <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին

 8.  Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Արայիկ Միքայելյանի դիմումը քննարկելու մասին, 

9. Արենի հայնքի 2021թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,

10. Արենիի համայնքապետարանի և Հայաստանի ֆինանսիստների միավորում Հ/կ-ի հետ համատեղ իրականացվող ներդրումային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում ներկայացված հայտը քննարկելու և համայնքապետարանի կողմից ներդրվելիք գումարի չափը սահմանելու մասին,

11. Արենի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին,

12. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դիմումները քննարկելու և դրամական օգնություն հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

13. Արենի համայնքի ավագանուն 17.12.2020թվականի թիվ 139 որոշման հավելված 2-ը և հավելված 4-ը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի  Ռինդ և Արփի բնակավայրերի մանկապարտեզների ՀՈԱԿ-ների աշխատակազմերի աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner