Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-510-Ն, 26.12.2002թ.) 7-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
1. Ճանաչել Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչներ Սիրվարդ Վարազդատի Կարապետյանի և Սլավիկ Զավենի Սարգսյանի կողմից փաստացի օգտագործվող Արենի համայնքի Արենի բնակավայրի 6 փողոց թիվ 20 հասցեում գտնվող 0.09167հա բնակավայրերի նշանակության հողամասի սեփականության իրավունքը:
2. Սիրվարդ Վարազդատի Կարապետյանի և նրա ընտանիքի կողմից փաստացի ավել օգտագործվող 0.09167հա բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: