Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2019 թվականի N 2

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14-Ը ՓԵՏՐՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 21 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՆՈՐԻԿ ԱՂԱԲԱԲԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ՎԱԼԵՐԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ՝ ՆԵՐԿԱՅԻՍ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 39.6 Ք.Մ. ԵՎ 137.63 Ք.Մ. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի առաջին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի առաջին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի պահանջներով, և հաշվի առնելով Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչներ Նորիկ Աղաբաբի Աղաբաբյանի և Էդգար Վալերիկի Հայրապետյանի դիմումները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

  1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 14.02.2018թվականի «Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Էդգար Վալերիկի Հայրապետյանի դիմումը քննարկելու մասին» թիվ 21 որոշումը,
  2. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից 39.6քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով տրամադրել Խաչիկ բնակավայրի բնակիչ Նորիկ Աղաբաբի Աղաբաբյանին:
  3. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի նախկին հիվանդանոցի՝ ներկայիս բազմաբնակարան շենքից 137.63քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով տրամադրել Խաչիկ բնակավայրի բնակիչ Էդգար Վալերիկի Հայրապետյանին:

Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner