Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 139
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2019 թվականի N 139

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը,  18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, սեփականության իրավունքի վկայականը, քաղաքացու դիմումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արսեն Նաիրիի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 16.56 քմ. մակերեսով առևտրի սրահը համարել օրինական:
  2. Առաջարկել կառույցն իրականացրած Արսեն Ավագյանին վճարելու 1 ք.մ.` 1380 դրամ, ընդամենը՝ 22853 (քսաներկու հազար ութ հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ, հաշվի առնելով ՀՀ կառավարության  17.04.2003 թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
  3. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
  4. Օրինական ճանաչված Առևտրի սրահին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Աղավնաձոր 8-րդ փողոց թիվ 1: 
  5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner