|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունիսի 2018 թվականի N 66 |
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.5567 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 4-ի թիվ 48 որոշումը, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 11.06.2018 թվականի թիվ 1 արձանագրությունը, Արենի համայնքի ղեկավարը
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.5567 հա (ծածկագիրը՝ 10-006-0248-0001 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը 25 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Հովիկ Անուշավանի Այվազյանին:
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 34794 ՀՀ դրամ,
- Տարեկան վարձավճարը սահմանել 11000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ, որը կազմում է կադաստրային արժեքի 31.6 %-ը:
- Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 917 (իննը հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ:
- Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
- Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
- Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|