Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.
1.Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 0.20391 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-036-0104-, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահող գործառնական նշանակության,
2.Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 0.41542 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-036-0111-, գործառնական նշանակությունը՝ այլ) գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահող գործառնական նշանակության,
3.Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 0.21618 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-036-0111-, գործառնական նշանակությունը՝ այլ) գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահող գործառնական նշանակության: