Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 027
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 027


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 02.02.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 017, ԹԻՎ 018-Ն, ԹԻՎ 020, ԹԻՎ 022, 23.04.2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 038 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ 22.01.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 008 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի  33-րդ, 34-րդ  հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Արենի համայնքի ավագանու 02.02.2021թվականի.

1.1 <<2021թվականի ընթացքում Արենի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի կառավարման պլանը հաստատելու մասին>> թիվ 017 որոշման իրավական հիմքերի մեջ <<14-րդ հոդվածի 6-րդ մասի>> բառերը և թվերը փոխարինել <<18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի>> բառերով և թվերով:

1.2 <<Արենի համայնքում զորահավաքային նախապատրաստական մարմնի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 018-Ն որոշման  համարից հետո <<Ն>> տառը փոխարինել <<Լ>> տառով:

1.3 <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 020 որոշման իրավական հիմքերի մեջ ավելացնել <<ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջով>> բառերը և թվերը,

1.4 <<Արենի համայնքի ավագանու անդամ Մհեր Ալավերդյանի դիմումը քննարկելու և ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 022 որոշման իրավական հիմքերի մեջ <<14-րդ կետով>> բառերից և թվերից հետո ավելացնել <<22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով>>  բառերը և թվերը: 

 2. Արենի համայնքի ավագանու 23.04.2020թվականի <<Արենի համայնքի Չիվա բնակավայրում ՄԱԿ-ի ծրագրով` որպես սելաֆի և սողանքի պաշտպանիչ գոտի, 2.5հա հողատարածքի վրա տնկված դեկորատիվ ծառերը պահպանելու, հետագա խնամքը կազմակերպելու և տարածքը կանաչապատելու նպատակով չիվա բնակավայրի բնակիչ Հմայակ Թադևոսյանին անհատույց հատկացնելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 038 որոշման մեջ <<2.5հա>> բառերը և թվերը փոխարինել <<2.0927հա>> բառերով և թվերով:

3. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 22.01.2021թվականի <<Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 136 որոշման մեջ լրացումներ  փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին>>  թիվ 008 որոշման 1-ին կետը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner