|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մայիսի 2019 թվականի N 66 |
ՀՀ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ Մ. ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Քննարկելով ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ տիկին Մ. Դովլաթյանի գրությունը՝ Արենի բնակավայրի գերեզմանոցի տարածքում թաղումները և գերեզմանների բարեկարգման աշխատանքները արգելելու մասին, որոշվում է մինչև սույն թվականի հուլիսի 1-ը կազմակերպել հանրային լսում՝ հրավիրելով Արենի բնակավայրի ընդհանուր ժողով՝ մասնակից դարձնելով նաև շահագրգիռ բոլոր կազմակերպություններին:
2. Համայնքի ղեկավարին. ժողովի արձանագրությունը ներկայացնել Արենի համայնքի ավագանու քննարկմանը: |
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(737.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|