Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 157
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2021 թվականի N 157

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.70263 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի   պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 16.04.2021թվականի թիվ 049, 30.04.2021թվականի թիվ 059 որոշումները, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 08.06.2021 թվականի թիվ 1 արձանագրությունը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Չիվա  բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.70263 հա (ծածկագիրը՝ 10-036-0109-0273,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝  5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը 25 տարի ժամկետով,  վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված  Մուշեղ Գրիգորի Սաղաթելյանին:

  • Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 198 493 ՀՀ դրամ,
  • Տարեկան վարձավճարը սահմանել   12 500  ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 737.46%-ը: Պայմանագրի կնքման պահին 0.70263հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 1191 ՀՀ դրամ,
  • Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 1041.66 ՀՀ դրամ:
  • Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
  • Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
  • Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(439.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner