Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը` Արենի համայնքի ղեկավարը որոշում է`
1. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքի Կվարցիտի 1-ին թաղամաս 3 հողամաս հասցեում գտնվող 3.61247 հա /ծածկագիր` 10-025-0106-0009, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքօգտագործման/ հողամասը բաժանել 2.41898 հա և 1.19349 հա հողամասերի և գրանցել որպես առանձին միավորներ:
2. 2.41898 հա հողամասի հասցեն թողնել անփոփոխ` Կվարցիտի 1-ին թաղամաս 3 հողամաս
3. 1.19349 հա հողամասին տալ հետևյալ հասցե` Արենի համայնք գ. Խաչիկ Կվարցիտի 1-ին թաղամաս 3/1 հողամաս: