Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 005
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2021 թվականի N 005

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 21 ՓՈՂՈՑ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջով և  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ  912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը,  Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

  1. Արենի համայնքի  Արենի բնակավայրի 21փողոց թիվ 5 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-008-0033-0023, հողամասի չափը՝ 0.15971հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասի վրա ինքնակամ կառուցված 21.69քմ բնակելի տարածքը  ճանաչել օրինական:
  2. Առաջարկել կառույցն իրականացրած  Սերոժ Իվանի Մաթևոսյանին վճարելու 1ք.մ.` 690 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տարածքի համար՝ ընդամենը 14 966 (տասնչորս հազար ինը հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ, հաշվի առնելով ՀՀ կառավարության  17.04.2003թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
  3.  Ինքնակամ կառույցի   պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  4.  Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

        5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(870.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner