Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2017 թվականի N 38

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  է՝

Տալ համաձայնություն

1.    Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Չիվայի ձոր>> կոչվող հանդամասում գտնվող, 0,05433հա (ծածկագիրը՝ 10-008-0112-նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը մրցույթով 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Նախնական գինը սահմանել  հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝  2000 (երկու հազար) ՀՀ դրամ:

 2.  Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Չիվայի ձոր>> կոչվող հանդամասում գտնվող, 0,12463հա (ծածկագիրը՝ 10-008-0112-0072 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝  վարելահող) հողամասը մրցույթով 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Նախնական գինը սահմանել հողի հարկի տարեկան  դրույքաչափից ոչ պակաս՝  3000 (երեք  հազար) ՀՀ դրամ:

3.  Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Խաչիկողլի>> կոչվող հանդամասում գտնվող, 0,24821հա (ծածկագիրը՝ 10-008-0101- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝  արոտավայր) հողամասը մրցույթով 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Նախնական գինը սահմանել հողի հարկի տարեկան  դրույքաչափից ոչ պակաս՝  4000 (չորս հազար) ՀՀ դրամ:

4.  Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի <<Խաչիկօղլի>> կոչվող հանդամասում գտնվող, 0,11485հա (ծածկագիրը՝ 10-008-0101- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝  արոտավայր) հողամասը մրցույթով 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Նախնական գինը սահմանել հողի հարկի տարեկան  դրույքաչափից ոչ պակաս՝  3000 (երեք հազար) ՀՀ դրամ:


Կողմ -5

ԵՐԵՄՅԱՆ ՆԱԻՐԻ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner