Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 92
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2019 թվականի N 92

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.84211ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 29-րդ,  Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  3-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի   թիվ 1/փ-52 դրական  եզրակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

 1. ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի  գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.

 1) ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի 45-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող 1.00811հա (նպատակային նշանակությունը՝ ջրային գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրային  արոտավայր, ծածկագիրը՝ 10-008-0179-0009)  հողամասից 0.84211հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. Նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո հողամասում առկա.

1) Ջրավազանի (մակերեսը՝ 814.5քմ, ծածկագիրը՝ 10-008-0179-0009-002) նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես լողավազան,

2) Օժանդակ շինության (մակերեսը՝ 365.46քմ,  ծածկագիրը՝ 10-008-0179-0009-005նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես լողավազանի օժանդակ շինություն,

3) թվով 10 հատ (յուրաքանչյուրի մակերեսը՝ 8քմ,  ծածկագրերը՝ 10-008-0179-0009-006-ից 10-008-0179-0009-015,  ) ծածկերի նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես տաղավարներ,

4) 12.3 քմ մակերեսով ծածկի (ծածկագիրը՝ 10-008-0179-0009-016նպատակային նշանակությունը համարել փոխված՝ որպես տաղավար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր Մայիս Մկրտչյանի կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած հողի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 827 384 (երկու միլիոն ութ  հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

 


Կողմ -9

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.28 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner