Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 06.09.2017թվականի թիվ 38 որոշումը, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 27.10.2017թվականի թիվ 2 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Արենի համայնքի <<Խաչիկօղլի>> կոչվող հանդամասում գտնվող 0.11485հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-008-0101-0110, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը 25տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել Արման Արշակի Սողոմոնյանին:
· Հողամասի կադաստրայի արժեքը կազմում է 7 178 (յոթ հազար մեկ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ:
· Տարեկան վարձավճարը սահմանել՝ 3800 (երեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
· Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 317 (երեք հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ:
· Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում:
· Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: