Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 19
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2018 թվականի N 19

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19 ՀՈՒՆՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 3 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  18-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքը՝ Արենի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանուն 19 հունվարի 2018 թվականի << ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի տարածքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 3 որոշումը:

2. Սահմանել Արենի համայնքի տարածքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածի

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

     1) հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

 

2) սույն կետի «1» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ:

 

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ:

 

2. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

    1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,

    2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

    3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ:

4. Արենի համայնքի վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

    1) սահմանամերձ բնակավայրերում՝  հիսուն հազար ՀՀ դրամ,*

    2) ոչ սահմանամերձ բնակավայրերում՝  երկու հարյուր հազար ՀՀ դրամ:

5. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`  

    1) սահմանամերձ բնակավայրերում՝  տասը հազար ՀՀ դրամ,*

    2) ոչ սահմանամերձ բնակավայրերում՝  երեսուն  հազար ՀՀ դրամ:*

6. Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

    1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

        - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,*

        - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ վեց հազար հինգ հարյուր դրամ,*

        - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  տասը հազար դրամ,*

        - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներկու հազար հինգ հարյուր դրամ:*

    2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

        - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ հինգ հազար դրամ,*

        - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ վեց հազար հինգ հարյուր դրամ,*

        - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  տասը հազար դրամ,*

        - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներկու հազար հինգ հարյուր դրամ:*

7. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ հարյուր յոթանասունհինգ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

8. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

 

    1) առևտրի օբյեկտների համար` տասը հազար դրամ,

    2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`  երեսուն հազար դրամ,

    3) շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազար դրամ,

    4) բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար դրամ,

    5) խաղատների համար` հինգ հարյուր հազար դրամ,

    6) վիճակախաղերի համար` հարյուր հազար դրամ:

 

9. Համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

    1) հիմնական շինությունների ներսում՝

        - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  երկու հազար հինգ հարյուր դրամ,*

        - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար  դրամ,*

        - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար յոթ հազար հինգ հարյուր  դրամ,*

        - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  տասը  հազար  դրամ,*

        - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ  հազար դրամ,*

        - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսանհինգ հազար  դրամ:*

    2) ոչ հիմնական շինությունների ներսում`

        - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար դրամ,

        - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  երկու հազար  դրամ,

        - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար  դրամ,

        - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար դրամ:

10. Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ:

11. համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ:

12. համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար:

    1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ երկու հազար դրամ,

    2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ երեք հազար հինգ հարյուր դրամ,

    3) սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

    4) այլ արտաքին գովազդի համար՝ հազար հինգ հարյուր դրամ,

    5) դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով,

    6) եթեարտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով 

13. Համայնքի տարածքում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար սպասարկման  վճար է սահմանվում

 

    1) համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 60 ՀՀ դրամ,

    2) Խաչիկբնակավայրում (որպեսսահմանապահբնակավայր) աղբահանությանվճարէսահմանվում՝  համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 30 ՀՀ դրամ,

    3) առևտրի (այդթվումշուկաների), հանրայինսննդիևբնակչությանսպասարկմանայլծառայություններիրականացվողշինություններիմասովմեկքառակուսիմետրմակերեսիհամար 70 դրամ,

    4) հյուրանոցներիևհյուրանոցայինտնտեսությանծառայություններ, ինչպեսնաևայլգործունեությունիրականացնողհասարակականշինություններիմասով՝մեկքառակուսիմետրմակերեսիհամար 30 դրամ,

    5) արտադրական, արդյունաբերականևգրասենյակայիննշանակությանշինություններիմասով՝մեկքառակուսիմետրմակերեսիհամար 10 դրամ,

    6) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտականևնմանատիպայլհասարակականշինություններիմասով՝մեկքառակուսիմետրմակերեսիհամար՝ 3 դրամ

 

14. համայնքի տարածքում խմելու ջրի սպասարկման որակը բարձրացնելու համար խմելու ջրի սպասարկման վճար է սահմանվում`

    1) համայնքիկազմումընդգրկվածբնակավայրերիհամար (որտեղտեղադրվածչենջրաչափեր)  համայնքի տարածքում բնակվող  յուրաքանչյուր բնակչի  համար ամսեկան 60 ՀՀ դրամ,

    2) հասարակական և արտադրական տարածքների  1քմ-ի համար (որտեղտեղադրվածչենջրաչափերամսեկան 100 ՀՀ դրամ,

    3) համայնքիկազմումընդգրկվածբնակավայրերիհամար (որտեղտեղադրվածենջրաչափեր) 1 խմ-իհամար 30 ՀՀդրամ,

    4) Խաչիկբնակավայրում (որպեսսահմանապահբնակավայրխմելուջրի  վճարէսահմանվում՝  համայնքի տարածքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսեկան 30 ՀՀ դրամ,

    5) Հաշվիառնելովայնհանգամանքը, որԱգարակաձորբնակավայրումբնակելիտներիտնամերձհողամասերիոռոգմանհամար օգտագործվումէխմելուջուրը, խմելուջրիվարձսահմանել 500 դրամ՝մեկտնտեսությանհամար

15. համայնքիկազմումընդգրկվածբնակավայրերում, որտեղառկաենինքնահոսջրատարեր, որոնքսպասարկումէհամայնքապետարանը,  ոռոգման ջրի սպասարկման  վճար  սահմանել՝

    1) 1 հա-ի համար տարեկան 20 հազար ՀՀ դրամ,

    2) Աղավնաձոր բնակավայրում՝ 1խմ-ը 7 դրամ:

16. Համայնքիկողմիցկազմակերպվողմրցույթներիևաճուրդներիմասնակցությանհայտերիգրանցմանհամարսահմանել հինգհազարՀՀդրամտեղականվճար:

17. Համայնքիտնօրինությանևօգտագործմաններքոգտնվող շարժականև անշարժգույքը հատկացնելու, հետվերցնելուևվարձակալությանտրամադրելուդեպքերումփաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստմանհամար` համայնքիմատուցածծառայություններիդիմացմրցույթումկամաճուրդումհաղթողճանաչված մասնակիցըհամայնքապետարանիբյուջեէ վճարում  փոխհատուցմանվճար՝ գույքիչափագրման, գնահատման,  կադաստրայինծախսերիևհայտարարությանտպագրմանհամար՝համայնքապետարանիկողմիցներկայացվածանդորագրերիհիմանվրա:

18. Համայնքիվարչականտարածքում արոտավարձէսահմանվումյուրաքանչյուրբնակավայրիարոտավայրերիտարեկանզուտեկամտի 15%-իչափով՝հաշվածմեկպայմանականմիավորանասնագլխաքանակիհամար՝ 1հաչափաբաժնով: Այնանասուններիհամար, որոնքարոտներիսեզոնիընթացքում տեղափոխվում ենարտագնաարոտների, արոտավարձըկհաշվարկվի 50%-իչափով՝ անասնատիրոջդիմումառկայությանդեպքում: Ըստբնակավայրերիարոտավարձիմիջինչափէսահմանվում.

    1) Ագարակաձորբնակավայրիհամար՝  (7400+2500+8000)/3=5966,7x15 %  900 ՀՀդրամ

    2) Աղավնաձոր  բնակավայրի համար՝  (2500+8000)/2=5250x15% ≈ 800 ՀՀ դրամ

 

    3) Արենի բնակավայրի համար՝ (2500+8000)/2=5250x15% ≈ 800 ՀՀ դրամ

 

    4) Արփի բնակավայրի համար՝ 2500x15% ≈ 400 ՀՀ դրամ

 

    5) Գնիշիկ  բնակավայրի համար՝ (18600+13300+7400)/3=13100x15% ≈ 2000 ՀՀ դրամ

 

    6) Ելփին բնակավայրի համար՝ (18600+13300+8000)/3=13300x15% ≈ 2000 ՀՀ դրամ

 

    7) Խաչիկ բնակավայրի համար՝  (2700+8000)/2=5350x15% ≈ 850 ՀՀ դրամ

    8) Չիվա բնակավայրի համար՝   (2500+7400)/2=4950x15% ≈ 800 ՀՀ դրամ

    9) Ռինդ բնակավայրի համար՝ 8000x15% = 1200 ՀՀ դրամ

19. Համայնքի տարածքում, միջպետական ճանապարհի եզրերին, բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական վճար սահմանել  հինգ հարյուր դրամ՝ մեկ ամսվա համար:

20. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել հինգ հազար դրամ:

 

21. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել հինգ հազար դրամ:


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner