Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 97
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 97


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 26 մարտի 2015 թվականի թիվ 330-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակչուհի Արփինե Մաթևոսյանի դիմումը և ներկայացրած ծրագիրը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի Արենի բնակավայրի մշակույթի տան նկուղային հարկը  ուղղակի վարձակալությամբ տրամադրել Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակչուհի Արփինե Մաթևոսյանին՝ 12 ամիս ժամկետով:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին. 

ա) վարձակալի հետ կնքել գույքի վարձակալության  1 տարվա պայմանագիր,

բ) կազմել սենյակի վերանորոգման նախահաշիվ և ըստ նախահաշվի գույքի վարձակալի հետ կնքել համապատասխան պայմանագիր վարձակալի կողմից վերանորոգման աշխատանքները իր միջոցներով իրականացնելու պայմանով՝ 1 տարվա ընթացքում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner