|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2021 թվականի N 161 |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1.5616 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 16.04.2021թվականի թիվ 049, 30.04.2021թվականի թիվ 059 որոշումները, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 08.06.2021 թվականի թիվ 5 արձանագրությունը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1.5616 հա (ծածկագիրը՝ 10-006-0283-0044, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող, խոտհարք) հողամասը 25 տարի ժամկետով, վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Նարեկ Վարդանի Շահինյանին:
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 1 254 740 ՀՀ դրամ,
- Տարեկան վարձավճարը սահմանել 20 000 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 290.36%-ը: Պայմանագրի կնքման պահին 1.5616 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 6888 ՀՀ դրամ,
- Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 1666.66 ՀՀ դրամ:
- Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
- Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
- Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(426.33 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|