Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 98
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 98


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐԵՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-Ի ԱՆՎԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչներ Նորայր Գրիգորյանի և Դավիթ Սիմոնյանի  դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի անվանումն օգտագործել  քաղաքացիներ Նորայր Գրիգորյանի և Դավիթ Սիմոնյանի նախաձեռնությամբ կազմավորվող «Արենի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի անվանման մեջ:

2. Հաշվի առնելով, որ հիմնադրամը կազմավորվում է համայնքի երիտասարդների կողմից և նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանում զբոսաշրջությունը, ինչպես նաև, որ այն համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, հիմնադրամին ազատել Արենի համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ  օգտագործման համար սահմանված 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրքից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner