Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 148
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2018 թվականի N 148

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 16.11.2018թվականի թիվ 111 որոշումը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝

Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից տրամադրել վարձակալության.

Հողավանդակ N1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.17076 հա (ծածկագիրը՝ 10-008-0110-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալության: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Հողավանդակ N2. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.08057 հա (ծածկագիրը՝ 10-020-0531-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով, տրամադրել վարձակալության: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Հողավանդակ N3. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.18243 հա (ծածկագիրը՝ 10-020-0091-, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հող) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով, տրամադրել վարձակալության: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

Հողավանդակ N4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.18213 հա (ծածկագիրը՝ 10-020-0116-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ հնդավոր պտղատու այգի) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով, տրամադրել վարձակալության: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 5000 (չորս հազար) ՀՀ դրամ:

Հողավանդակ N5Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.47309 հա (ծածկագիրը՝ 10-036-0110-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով, տրամադրել վարձակալության:  Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ:

Հողավանդակ N6Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.8 հա (ծածկագիրը՝ 10-036-0104-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով, տրամադրել վարձակալության: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner