Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 169
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2019 թվականի N 169

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.00811ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1920-Ն, Արենի համայնքի ավագանու 19.01.2018 թվականի թիվ 6, 17.08.2019 թվականի թիվ 92 որոշումները՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

1.  ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի  գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.

1) ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի 45-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող 1.00811հա (նպատակային նշանակությունը՝ ջրային գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրային  արոտավայր, ծածկագիրը՝ 10-008-0179-0009)  հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. Նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո հողամասում առկա արտադրական նշանակության շինությունների նպատակային նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման: Հասարակական կառուցապատման շինությունների բնութագրերը ըստ առանձին տեսակների՝

1) Մթերքի պահպանման սառնարանի  (մակերեսը՝  211.76քմ, ծածկագիրը՝ 10-008-0179-0009-001) գործառնական նշանակությունը համարել փոխված՝ որպես համտեսի սրահ,

2) Ջրավազանի (մակերեսը՝ 814.5քմ, ծածկագիրը՝ 10-008-0179-0009-002) գործառնական նշանակությունը համարել փոխված՝ որպես լողավազան,

3) Օժանդակ շինության (մակերեսը՝ 365.46քմ,  ծածկագիրը՝ 10-008-0179-0009-005) գործառնական նշանակությունը համարել փոխված՝ որպես լողավազանի օժանդակ շինություն,

4) թվով 10 հատ (յուրաքանչյուրի մակերեսը՝ 8քմ,  ծածկագրերը՝ 10-008-0179-0009-006-ից 10-008-0179-0009-015,  ) ծածկերի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ որպես տաղավարներ,

 

5) 12.3 քմ մակերեսով ծածկի (ծածկագիրը՝ 10-008-0179-0009-016) գործառնական նշանակությունը համարել փոխված՝ որպես տաղավար:

(2-րդ կետը խմբագրվել է 04.09.2019թվականի Արենի համայնքի ղեկավարի թիվ 173 որոշման համաձայն)

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր Մայիս Մկրտչյանի կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած հողի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 3 348 209 (երեք միլիոն երեք հարյուր քառասունութ հազար երկու հարյուր իննը)  ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner