Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 16-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 16-Ն

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն 

1. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից հատկացված 446 000 ՀՀ դրամը ավելացնել Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ Արենի այլ ոչ հարկային եկամուտներ գործառնական դասակարգման 28 բաժնի, 50 խմբի, 00 դասի եկամտատեսակում  և նշված գումարը ուղղել.

 ա) Սոցիալապես անապահով անձանց աջակցություն գործառնական դասակարգման 10 բաժնի 07 խմբի 01 դասի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին,

բ) Վերը նշված գումարը  վերաբաշխել Արենի համայնքի Արփի բնակավայրում  արջից տուժած քաղաքացիներին՝ որպես վնասի փոխհատուցում (կցվում է տուժած քաղաքացիների ցուցակը):

2. Արենի համայնքի 2020թվականի տարեկան բյուջեի վարչական մասի արտադպրոցական դաստիրակություն  գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4637(ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 300 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի  4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին՝ Ագարակաձոր բնակավայրում Ֆուլլեր տնաշինական կենտրոնի կողմից կառուցված բնակելի տան համաֆինանսավորման նպատակով:

 

 

 


Կողմ -9

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.05 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner