Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 051
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մարտի 2021 թվականի N 051

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի  պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

  1. Արենի համայնքի Աղավնաձոր   բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08411հա   գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0305-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:

2. Արենի համայնքի Աղավնաձոր   բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08358հա   գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0305-, գործառնական նշանակությունը՝ այլ) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող գործառնական նշանակության:

3. Արենի համայնքի Աղավնաձոր   բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08411հա   գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0305-, գործառնական նշանակությունը՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն: 

4. Արենի համայնքի Աղավնաձոր   բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.08358հա   գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0305-, գործառնական նշանակությունը՝ 3-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(810.09 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner