Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 85
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2019 թվականի N 85

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.02.2019ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 22 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱԿԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի  37-րդ հոդված,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի << Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաների օգտագործման կարգը և սակագները հաստատելու մասին>> թիվ 22  որոշումը,

2.Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելված 1-ում առկա գյուղատնտեսական տեխնիկան օգտագործման տրամադրելու համար,

3.Սահմանել գյուղատնտեսական տեխնիկաներով մատուցվող ծառայությունների  գները համաձայն սույն որոշման հավելված 2-ի,

4.  Առաջարկել համայնքի ղեկավարին  գյուղտեխնիկաները շահագործող անձանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, համաձայն որի՝

1) ծառայությունների դիմաց գանձվող վճարները վճարվում են Արենիի համայնքապետարանի հաշվապահությունում,

2) ծառայությունների դիմաց գանձված գումարի 40%-ը՝ հարկերը ներառյալ, վճարվում է տրակտորավարին որպես աշխատավարձ,

3) ավագանու կողմից սահմանված  գներից ավել իրավունք չունի բնակչությանը մատուցել ծառայություններ,

4) համայնքի ղեկավարի կարգադրությամբ աշխատակազմից նշանակել պատասխանատու անձ, որը առնվազը 10 օրը մեկ կատարի շրջայց՝ տեխնիկաների տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետևելու համար,

5)  համայնքի աղգաբնակչությունից գրավոր դիմում-բողոքներ ստանալու դեպքում, կազմել ուսումնասիրող հանձնաժողով և բողոքը հավաստի լինելու դեպքում լուծել աշխատանքային պայմանագիրը

6) սահմանել, որ տեխնիկաներով ծառայությունները մատուցել բացառապես համայնքի ազգաբնակչությանը՝ համայնքի տարածքում: Համայնքի տարածքից դուրս ծառայություններ մատուցելու համար, համայնքի ղեկավարի հետ լրացուցիչ կնքել գրավոր համաձայնագիր ՝ սահմանելով լրացուցիչ վարձավճար՝ ոչ պակաս շուկայական գներից,

7) պայմանագրի մեջ պարտադիր ներառել տեխնիկաների շահագործման և տեխ.սպասարկման հետ կապված դրույթները,

 


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.28 Մբ)
(1.87 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner