Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 63
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2019 թվականի N 63

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն

1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող

1.1  0.00850 հա (ծածկագիրը՝ 10-004-0012-, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 29 070 (քսանինը  հազար յոթանասուն) ՀՀ դրամ,

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող

2.1 0.02400 հա (ծածկագիրը՝ 10-008-0189-, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 82 080 (ութսուներկու հազար ութսուն) ՀՀ դրամ,

2.2 0.02250 հա (ծածկագիրը՝ 10-008-0184-0081, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 76 950(յոթանասունվեց հազար իննը հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

2.3 0.51000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 159 375(մեկ հարյուր հիսունիննը    հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,

2.4 0.51000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 159 375(մեկ հարյուր հիսունիննը    հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,

2.5 0.51000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 159 375(մեկ հարյուր հիսունիննը    հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,

2.6 0.7200 հա (ծածկագիրը՝ 10-008-0154-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500 %-ի չափով՝ 225 000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ,

3. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող

3.1 0.49900 հա (ծածկագիրը՝ 10-037-0002-, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 1 107 780 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթ հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

4. Աճուրդում հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը սույն որոշման՝

ա) 2.3-2.6  կետերով նախատեսված հողամասերի վրա պարտավորվում է պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում հիմնել բազմամյա տնկարկ, այլապես հողամասերը հետ են վերադարձվում համայնքին: 

բ) 3.1 կետով նախատեսված հողամասի վրա պարտավորվում է պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 5 տարվա ընթացքում կատարել կառուցապատում, այլապես հողամասը հետ է վերադարձվում համայնքին:

5. Աճուրդում գնված հողամասերը առաջիկա 3 (երեք) տարվա ընթացքում ենթակա չեն օտարման:


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.85 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner