Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 160
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2019 թվականի N 160

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.00736ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՆՇՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝  29 դեկտեմբերի 2011թվականի թիվ 1920-Ն որոշումը,  18.05.2006թվականի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 18.05.2006թ. թիվ  912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասը,  29.12.2005թ.  թիվ 2387-Ն որոշման պահանջներով, Արենի համայնքի ղեկավարը որոշում  է՝

 

  1. Արենի համայնքի  սեփականություն հանդիսացող 0.00736հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիր՝ 10-006-0064-,  գործառնական նշանակությունը՝ այլ) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման,
  2. Նշված հողամասի վրա կառուցված  մեկհարկանի առևտրի սրահը՝ 24.82քմ, համարել Արենի համայնքի սեփականություն և այն  ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
  3. Վերը նշված առևտրի սրահին  տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ,  Արենի համայնք, գ. Աղավնաձոր 1 փ. թիվ45:
  4.  Ինքնակամ կառույցի   պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  5. Սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված կառույցը և կառույցի սպասարկման համար անհրաժեշտ 0.00736 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արայիկ Հայկազի Այվազյանին, և առաջարկել նրան.

           ա) վճարելու 1ք.մ.`6210 ՀՀ դրամ առևտրի սրահի համար, ընդամենը՝ 154 132 (մեկ հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր երեսուներկու) դրամ, հաշվի առնելով ՀՀ կառավարության  17.04.2003թվականի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

           բ) վճարելու 1քմ 342 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված առևտրի սրահի մակերեսի կրկնապատիկի՝ 49.64քմ-ի համար  և 1026դրամ սահմանված առավելագույն մակերեսից ավել օգտագործվող 23.96քմ մակերեսի համար, ընդամենը՝ 41560 (քառասունմեկ հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:

           գ) վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

 6. Սույն որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից  15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցը և դրանց սպասարկման համար անհրաժեշտ  0.00736հա  հողամասը կվաճառվի աճուրդով՝  <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7.  Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում: 

8.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner