Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 100


Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում  է՝

Տալ համաձայնություն Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել  հոդվածային վերաբաշխումներ.

1. Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 1.800.000 ՀՀ դրամ և ուղղել ջրամատակարարում գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին:

2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 հոդվածից (Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) պակասեցնել 2.000.000 ՀՀ դրամ և ուղղել ջրամատակարարում գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին:

3. Արտաքին լուսավորության ցանց գործառնական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 1.000.000 ՀՀ դրամ և ուղղել Կեղտաջրերի հեռացում գործառնական դասակարգման 05 բաժնի 02 խմբի 01 դասի 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին:

4. Նախադպրոցական ուսուցում  գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածից պակասեցնել 1.000.000 ՀՀ դրամ և ուղղել Արենիի սոցիալապես անապահով անձանց աջակցություն  գործառնական դասակարգման 10 բաժնի 07 խմբի 01 դասի 4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner